▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեխաների պաշտպանության օրվա առթիվ նոր խաղահրապարակ բացվեց Սևանում

 

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումների շարքի մեկնարկը տրվեց Զորավար Անդրանիկի հրապարակին կից բակից: Բակում նոր մանկական խաղահրապարակի բացումը կազմակերպել էին Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանն ու «Ալ-դենտ» կլինիկայի տնօրեն Հայկ Պետրոսյանը:

Հայկ Պետրոսյանի կողմից բոլոր մանուկներին հյուրասիրվեց պաղպաղակ, հյութեր: Երգն ու պարը թևածում էին Սևան քաղաքում: Մանուկների տոնը կայացած էր, երեխաները՝ուրախ ու խնդուն: Հայկ Պետրոսյանին իր շնորհակալալկան խոսքն ուղղեցին ոչ միայն բակի բնակիչները, այլև միջոցառման հյուրերը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իր շնորհավորական խոսքում քաղաքապետ Ս. Մուրադյանը նշեց.

«Երեխաներին տարվա մեջ մեկ օր չէ, որ պետք է պաշտպանենք, պետք է այնպես լինի, որ երեխաների ամեն օրը տոն դառնա, ես իմ բոլոր ջանքերը կներդնեմ խթանելու մանուկների համար կազմակերպվող բոլոր տոների իրականացմանը»: Երեխաների օրը տոնական դարձրեցին մուլտհերոսներն ու պարային համույթների ներկայացումները: Թող աշխարհի բոլոր մանուկները երջանիկ լինեն... Շնորհավոր հունիսի 1 :

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին