▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգիչ Հայկոյի մահվան մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար

Համացանցում տարածված՝ երգիչ Հայկոյի մահվան մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

ԱրարատՆյուզ.am-ն է գրում, որին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հայտնել է, որ այս պահին երգչի առողջական վիճակում որևէ փոփոխություն չկա:

«Հայկական ժամանակ»-ն էլ գրել է, որ կայքի  տեղեկություններով՝ Հայկոն ծայրահեղ ծանր վիճակում է․ առողջական վիճակում դրական փոփոխություն չկա,  շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում

Հիշեցնենք՝ Հայկոն (Հայկ Հակոբյան) ծանր վիճակում հոսպիտալացվել էր «Միքայելյան» հիվանդանոց (Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ): Երգիչը կորոնավիրուսով էր վարակվել, ինչի հետեւանքով էլ առողջական վիճակը վատացել է:

Երգահան Րաֆֆի Ալթունյանը, ով Հայկոյի մտերիմ ընկերն է, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չ՜հարգելի չար մարդիկ, ի հակառակ ձեր կամքին, Հայկոյի հետ ամեն ինչ կարգինա:

Ինքնագլուխ բաներ մի գրեք ու ավելորդ տեղը փիառ մի եղեք: Մարդկանց այս ծանր ու ցավոդ օրով ավելորդ մի խառնեք իրար»:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին