Henaran.am-ը գրում է, որ Պռոշյան գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանը մոտ 4 ամիս է ապօրինի կալանքի տակ է:
Այսօր Պռոշյան գյուղում տեղի ունեցավ հերթական բողոքի ակցիան` ի պաշտպանություն Արայիկ Պետրոսյանի: "Մեր տղային պատանդ են պահում: Չգիտենք` ինչի համար: Մեր գյուղը սենց չէր: Բաժանվեցին դաշնակ եւ աշնակի եւ ամեն ինչ խառնվեց իրար",-լրագրողներին ասաց 76-ամյա տիկին Մարետան:
Արայիկ Պետրոսյանի կինը` Հեղինե Թորոսյանը հայտարարեց, որ եթե հանրապետության բարձրաստիճան իշխանությունը միջոցներ չձեռնարկի, ապա ինքն իր մանկահասակ երեխայի հետ ինքնահրկիզվելու է հանրապետության հրապարակում: Նրան պաշտպանեց նաեւ եղբոր` Արտակ Պետրոսյանի կինը: Պռոշյանցիները համոզված են, որ Հրաչ Մուրադյանին սպանողը ազատության մեջ է, եւ նրանք նույնիսկ պատրաստ են փակել միջպետական ճանապարհը մինչեւ փոխվի անմեղ երիտասարդի խափանման միջոցը:
Աղբյուրը` Henaran.am