▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երիտասարդներից մեկը մահացել է. Անահիտ Ավանեսյան

Ներկայացնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը՝ Առողջապահության նախարարը հայտնեց, որ երեկ մահվան 19 դեպք է գրանցվել: Անահիտ Ավանեսյանն ասաց, որ «դելտա» շտամն ունի վարակելիության մեծ աստիճան ու հիվանդության առավել ծանր ընթացք.

http://asekose.am/filemanager/uploads/2021/01/week-3/anahit_avanesyan.jpg

«Նկատում ենք հիվանդության երիտասարդացում: Նախորդ շաբաթվա ընթացքում ես հրապարակել էի, որ ունենք 20, 28 տարեկան երիտասարդներ, ցավոք, նրանցից մեկը մահացել է: Այս պահին էլ ունենք 18 տարեկան երիտասարդ, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ծավալված 1600 մահճակալից 1400-ն զբաղված է: Ծանր վիճակում է գտնվում 650 քաղաքացի, ծայրահեղ ծանր՝ 126-ը, արհեստական շնչառական ապարատին միացված է 51-ը»:


Կառավարության նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին