▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երկաթուղային կոնցեսիոների պարտավորությունները՝ որպես սեփական ձեռքբերում ներկայացնելը հասարակական կարծիքը մանիպուլացնելու փորձ է». Վահե Դավթյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանն այսօր հայտարարել է, որ <շատ կարևոր համաձայնություն» է ձեռք բերել «Հարավկովկասյան երկաթուղու» հետ՝ մինչև 2024թ. երկաթուղային համակարգում 39 մլրդ դրամի ներդրում իրականացնելու վերաբերյալ:


Լավ է հնչում, չէ՞: Այնքան լավ, որ գործադիրի ղեկավարը հորդորում է բոլորիս «պատկերացնել այդ ծավալը»:
Իրականում այս իշխանությունները շարունակում են իրենց վերագրել բոլոր այն ձեռքբերումները, որոնք ապահովվել կամ որոնց համար հող է նախապատրաստվել 2018-ի իշխանափոխությունից առաջ: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով, «Մասրիկ-1» արևային կայան և այլն:
Ինչ վերաբերում է «Հարավկովկասյան երկաթուղուն», ապա ընկերությունը՝ 2008թ. փետրվարին կնքված կոնցեսիոն պայմանագրի համաձայն՝ պարտավորվել է մինչև 2038 թ. երկաթուղու զարգացմանն ուղղել 174,5 մլրդ դրամ, որից 122,3 մլրդ դրամը ուղղվելու է ենթակառուցվածքային արդիականացմանը, իսկ 52,2 մլրդ դրամը՝ շարժակազմի թարմացմանը:
Ընկերության պաշտոնական տվյալների համաձայն՝ ներդրումների ընդհանուր ծավալն այսպիսով պետք է կազմի շուրջ 572 մլն դոլար, որոնցից 265 մլն-ը փաստացիորեն արդեն իրականացվել է:
Այս պարագայում երկաթուղային կոնցեսիոների պարտավորությունները՝ որպես սեփական ձեռքբերում ներկայացնելը հասարակական կարծիքը մանիպուլացնելու, հերթական տնտեսական միֆ ստեղծելու փորձ է:
Հ.Գ. Ի դեպ, ի՞նչ եղավ երկաթուղու կողմից 100 մլն դոլարի չարաշահումները, որոնց մասին նորաթուխ վարչապետը թմբկահարում էր 2018-ից ի վեր»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին