▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երկիր Մեդիայի» տնօրենին թույլ չեն տվել հատել սահմանը

Առավոտ.am-ը գրում է. «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանն այսօր չի կարողացել երկրից դուրս գալ, օդանավակայանում նրան ասել են, որ պատճառը խափանման միջոցն է: Մինչդեռ այս տարվա ապրիլին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ իր եւ այլոց նկատմամբ կայացրել էր արդարացման դատական ակտ։ «Առավոտ»-ի  հետ զրույցում մեկնաբանելով միջադեպը՝ Բագրատ Եսայանը հետեւյալը նշեց. «Մեկ տարի առաջ սեպտեմբերին վճիռ է կայացվել կարճելու գործով, որը մենք բողոքարկել էինք, ապրիլին վճռի մեջ գրվեց, որ խափանման միջոցը վերացվում է: Վերաքննիչը գործը քննության ընդունեց եւ մեզ արդարացրեց: Բայց ապրիլ ամսից մինչեւ հիմա այդ գործը չի հասել առաջին ատյան, որպեսզի խափանման միջոցը հանեն: Այսինքն` անցյալ տարի սեպտեմբերին գործը կարճվել է առաջին ատյանի դատարանի կողմից, Վերաքննիչում մեր բողոքի հիման վրա արդարացվել ենք, խափանման միջոցն անցյալ տարվա սեպտեմբերին հանվել է, բայց մինչեւ հիմա փաստացի իմ ելքի վրա արգելք կա: Ես պետք է գնայի հանգստանալու, սակայն օդանավակայանում մարդիկ ասել են, որ խափանման միջոցի խնդիր կա»,-ասաց Բագրատ Եսայանը: «Հայտնի վանկարկման հարցով մենք արդարացվեցինք, փաստորեն 3 ու կես տարի է անցել, վաղեմության ժամկետներն անցել են, արդարացման որոշում կա, բայց երեք ու կես տարի է, չենք կարողանում երկրից դուրս գալ՝ դատական համակարգի գործավարական բարդակի պատճառով, սա Կարեն Անդրեասյանի հիմնարկի բարդակն է»,-հավելեց մեր զրուցակիցը:

Հարցրինք՝ իր տպավորությամբ սա միայն անփութության արդյո՞ւնք է , թե նաեւ միտում է տեսնում: «Ես կարծում եմ՝ ընդհանուր բարդակը կա, բայց վստահ եմ, որ մեր գործերով նաեւ հատուկ միտում կա»,-ասաց Բագրատ Եսայանը: Ինչ վերաբերվում է հայտնի գործին, հիշեցնենք, որ 10 հոգու մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Խոսքը, մասնավորաբար, վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ «Բ…ի տղա Նիկոլ» բացականչելուն: Բագրատ Եսայանն ասել էր, որ չի վանկարկել այդ արտահայտությունը, բայց դա չի նշանակում, որ համաձայն չէ դրա հետ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին