Շատերն անդրադարձան սույն թեմային՝ մի մասը քննադատեց համարելով,որ խեղճություն կար, մի մասը, հիմնականում նախագահականի հրահանգով, սկսեց ներբողներ ձոնել. ամեն դեպքում, ինձ համար օբյեկտիվ ու ոչ զգացմունքային մեկնաբանություն դեռ չեմ տեսել: Ես կփորձեմ ևս մեկ սուբյեկտիվ դիտարկում անել,բայց մաքսիմալ օբյեկտիվությամբ`
1.Քաղաքագիտական առումով ճիշտ էր կառուցված երկրի նախագահի խոսքը՝ այսինքն`անդրադարձ ՀՀ արտաքին քաղաքականության հայտնի 3 վեկտորներին՝
Ցեղասպանության ճանաչում,դատապարտում և դրանից բխող հետևանքները,
ԼՂՀ հիմնախնդիր ու դրա հետևանքները ՀՀ փոխգործակցությունը մի քանի բևեռների հետ՝ ԵՏՄ-ին անդամակցույթան և ՀԱՊԿ-ի հետ դաշնակցության ֆոնի վրա և դրա հետևանքները:
2. Հարցազրույցի ֆորմատի առումով՝ ակնկալել, թե արտաքին լսարանի համար ՀՀ նախագահը պիտի «հու-բու» աներ վախեցնելու համար մեր թշնամիներին այս հարցազրույցով,ծիծաղելի է. հարցազրույցը չի,որ պիտի ցուցանի մեր ուժը,այլ գործը: Թե որքանով է այդ գործը առկա, դա ուրիշ հարց է. /ըստ իս՝ արտաքին գործերի համար ներքին գործեր շտկելուց է պետք սկսել,ինչը մեր պետությունում չափազանց դանդաղ է արվում՝ հին ինստիտուտի փոփոխության բացակայության պատճառով/:
Ամեն դեպքում, ես վատ տպավորություն չունեմ այս հարցազրույցից /գուցե խեղճության տպավորությունը ստեղծվել էր նաև ռուսերենի ոչ հրաշալի իմացության պատճառով,ինչը նույնպես,մարդկայնորեն հասկանալի է/. Բարդ բաների մասին խոսել նման պարզությամբ ու առանց ենթատեքստերի,ամենալավ տարբերակն է ու հոգեբանորեն առավել ազդեցիկ:
Հ.Գ. Բայց սա իմ հին երգի հետ կապ չունի. ես ուզում եմ,որ մեր երկրում դադարեն գործել երկակի ստանդարտները ու մարդիկ դադարեն հաց փնտրել աղբամաններում: Մեր տեպմերը դրանք վերացնելու առումով չափազանց դանդաղ են. ճարպոտ «վիշապները» փակել են աբյուրի բերանը....
Կարդացեք նաև` Վլադիմիր Պոզների հարցազրույցը Սերժ Սարգսյանի հետ