▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրի ճակատագրով մտահոգ բոլոր ուժերին հորդորում ենք միավորվել. Հայաստանի մտավորականների ֆորում

Հայաստանի մտավորականների ֆորումի հայտարարությունը

Այսօր հրապարակային կոշտ ընթացք ստացած հակամարտությունը պատահական չէ, որ ծնվել է հենց Խորենացու անունը կրող փողոցում: Խնդրի ակունքները խորքային են՝ կապված վտանգված Հայաստանի և հայկականության հետ:

Բազմաթիվ սպառնալիքների շաղախով պատված Հայաստանը պահանջում է ազգովի գիտակցել, որ ամեն մի շեղում հայկական օրակարգից հղի է անկանխատեսելի ողբերգական հետևանքներով: Մեր երիտասարդության փողոց դուրս գալը ցրեց Հայաստանի վրա կուտակված մխաշաղախ ամպը և հիշեցրեց մեր նախնյաց հանճարի խոսքը՝ ամեն մի գիշեր ունի լուսաբաց : Մենք, վաղվա ակնկալվող իրական Հայաստանի մտավորականը լինելու հպարտությամբ, նաև խորին մտահոգությամբ ու պատասխանատվությամբ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ

ա.Հակամարտության հիմնական կրողը հայն ու Հայաստանն են և մեր ինքնությունը:

բ. Կողմերին հորդորում ենք բացառել կամային ու անվերահսկելի որևէ գործողություն:

գ. Երկրի ճակատագրով մտահոգ բոլոր ուժերին ու անձանց հորդորում ենք միավորվել ու գործել համակարգված:

դ. Հակամարտության լուծումը պետք է լինի ոչ ստանդարտ, հայության շահերի թելադրած օրակարգով, հանրային իրական քննարկման արդյունքում:

Այն պետք է փնտրել հայության և հայ պետականության առջև ծառացած հիմնախնդիրները համատեղ լուծելու համատեքստում: Մտավորականների ֆորումը իր պատրաստակամությունն է հայտնում մասնակցել և օժանդակել ինչպես բանակցային, կազմակերպչական, այնպես էլ Երկրի օրակարգի ձևավորման խնդիրներին:

 

Հայաստանի մտավորականների ֆորում. «Երկրի ճակատագրով մտահոգ բոլոր ուժերին հորդորում ենք միավորվել»

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/07/22/718445/

© 1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին