ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան էջում տեղեկություն է հրապարակվել Գյումրու «Երեխաների տան» հայտնաբերված երկվորյակ տղաների մասին:

«Մեր բոլորի ուշադրության կենտրոնում գտնվող երկվորյակ հրաշքների մայրիկը երեկ այցելել է ոստիկանական բաժանմունք (համաձայն ընթացակարգի) և Գյումրու «Երեխաների տուն», որտեղ և գտնվում են իր փոքրիկները: Քննիչի և Գյումրու «Երեխաների տուն» կենտրոնի տնօրենի հետ խոսելուց հետո պարզ դարձավ, որ փոքրիկների մայրիկն իրապես ցանկանում է իր հոգածության ներքո մեծացնել իր բալիկներին:
![]()
Նա գիտակցել է, որ սխալ որոշում է կայացրել՝ ելնելով իր սոցիալական պայմաններից և խոստովանում է, որ չի պատկերացնում իր ապագան առանց իր փոքրիկների»,- գրված է ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» պահակը բակում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է նորածին երկու տղաների (Տես լուսանկարում)
Կարդացեք նաև՝ Գյումրիի գիշերօթիկի բակում հայտնված երկվորյակների 18-ամյա մայրը զղջացել է, ցանկանում է վերադարձնել երեխաներին


