▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երուսաղեմում տեղի է ունեցել ընդհարում հայ և հրեա պատանիների միջև

armweeklynews.am-ը գրում է. Ինչպես տեղեկացնում է Իսրայելի 9-րդ Ալիք հեռուստաընկերությունը, ապրիլի 4-ին Երուսաղեմում, Հին Քաղաքի հայկական թաղամասում , տեղի է ունեցել ընդհարում հայ և հրեա պատանիների միջև:

Հեռուստաընկերությունը չի հաղորդում ընդհարման պատճառը, սակայն տեղեկացնում է, որ 17 ամյա մի հրեա պատանի գլխուղեղի թեթև վնասվածքով տեղափոխվել է Շաարեյ-Ցեդեք հիվանդանոց:

Մի հայ պատանի ձերբակալվել է ոստիկանության կողմից և ներկայումս ընթանում է քննություն:

Կարծում ենք Հայ առաքելական եկեղեցին և Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը չեն կարող անտարբեր մնալ հայ պատանու ճակատագրի նկատմամբ, քանի որ իսրայելական ոստիկանությունը կարող է և անաչառ քննություն չիրականցնել:

Ձերբակալված հայ պատանուն առնվազն փաստաբանական օգնություն է անհրաժեշտ:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին