Դիտեք նաև՝
«Սա չանկալիքների շարժում է, և ես որևէ ակնկալիք ոչ ունեցել եմ, ոչ ունեմ ոչ էլ ունենալու եմ: Վեհափառ հայրապետի, իմ հոգևոր եղբայրների հետ քննարկումների ընթացքում անդրադարձ ենք ունեցել, որ ես իմ հոգևոր հանգամանքի հետ չեմ կարող համատեղել վարչապետի թեկնածու լինելու պարագան: Այդ պատճառով ես վեհափառ հայրապետին և իմ հոգևոր եղբայրներին ներկայացնելով իրավիճակը` խնդրել եմ` այս 30-ամյա իմ հոգևոր ծառայությունը սառեցնել»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը:
«Սա անձնական որոշում է՝ հաշվի առնելով այն ամբողջ զոհաբերությունը, չակնկալիքը, որ ես պատրաստ եմ դնելու հայրենիքի՝ իմ սրբազան հայրենիքի, իմ պետության զոհասեղանին։
Ես անընդհատ ասել եմ, որ իմ հոգևոր հանգամանքը և կոչումը ավելին են, քան որևէ տեսակի պաշտոն։ Սա ուղղակիորեն այն պահանջված, պատասխանատու զոհաբերության զգացումն է, առանց որի մեր կյանքում ոչ մի բան չի կարող փոխվել։
Եվ հետևաբար՝ յուրաքանչյուր մարդ կոչված է իր զոհաբերությունն ունենալու այս շարժման մեջ՝ հաղթելու և ճշմարտության կողմը բարձրացնելու վճռականությամբ»,- հավելեց նա։
***
«Մենք մի ամիս եղել ենք հանդիպումների և խորհրդակցությունների մեջ։ Հանդիպումներ են անցկացվել բոլոր ոլորտների ներկայացուցիչների, խմբերի հետ՝ քաղաքական կուսակցություններից մինչև հասարակական միավորներ, բուհական, գիտական, մշակութային, տնտեսագիտական շրջանակներ, անվտանգության մասնագետներ, դիվանագետներ, գործարարներ, իրավաբաններ, տարբեր սոցիալական խմբերի, և շատ ու շատ այլոց հետ։
Կա արդեն հստակ ձևակերպված համախոհություն մեր քաղաքական ուժերի և ժողովրդի մոտ, որ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը պետք է լինի նաև վարչապետ:
Սրբազան` վարչապետ, Սրբազան` վարչապետ: Արքեպիսկոպոսի համար սա ծանր որոշում է, բայց սա նաև իր ծառայությունը ի նպաստ ազգի շարունակելու կարևոր միջոց է»,- հանրահավաքի բեմից հայտարարեց արևելագետ, պրոֆեսոր, Արցախի բանակի գնդապետ Գուրգեն Մելիքյանը:
Ի պատասխան ժողովուրդը արձագանքեց ծափահարություններով ու «այոոո» վանկարկումներով:
***
***
***
***
Երթը հասավ Հանրապետության Հրապարակ
Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է․ Իրադարձությունների զարգացմանը հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։