▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երթևեկությունը չի կարգավորվի, քանի դեռ կան հղփացած սուտի չինովնիկների մեքենաներ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Երևանում երթևեկությունը չի կարգավորվի, միշտ խցսնում կլինի ու վթարներ կլինեն,քանի կան.
ՊՆ համարներով հղփացած սուտի չինովնիկների մեքենաներ։
Աջ ռուլ Մարչ քշող, ծննդին պռավա նվեր ստացած կարճ յուբկով, երկար մազերով ու դատարկ գլխով հարուստի, աղքատի, լավ սիրած ունեցող սմերտնիկ վարորդուհիներ։
«Ես խմած լավ եմ քշում» ասող ու դրանում վստահ, հարուստի, միջին ապրողի ու աղքատի անուղեղ երեխեք։
Ծննդին պապայի ընկերոջ կողմից պռավա նվեր ստացած ու պապայի կողմից թույն մաշնա նվեր ստացած հղփացած տպեր։
Նորմալ քշել չսովորած վարորդ կոչեցյալներ։
Ուռած, ծակված ու անուղեղ տաքսու կիլլեր վարորդներ։
Պաշտոնավորների հղփացած շոֆերներ, որոնք մոռանում են, որ իրանք ընդամենը շոֆեր են (մեղավորը պաշտոնյանա)։

Ու սենց լիքը կետեր, որոնք միշտ կխանգարեն ու ինչքան էկիպաժ ոստիկան ուզում ես քաղաքում ֆռցրա ու ինչքան կամեռա ուզում ես դիր, մինչև էս վերը թվարկածներս չվերանան մենք երբեք նորմալ երթևեկություն չենք ունենա ու բացի մեզնից դրանում ոչ մեկ մեղավոր չի։
Էսքանը։

Անկախ Հայաստան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին