▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երթուղայինի վարորդը 10 տարեկան դպրոցականին ստիպել է իջնել՝ պատճառաբանելով, որ պայուսակը ուղևորներին խանգարում է

Երևանի թիվ 13 համարի երթուղային ավտոբուսի վարորդը 10 տարեկան դպրոցական երեխային ճանապարհի կեսից ստիպել է ավտոբուսից իջնել՝ պատճառաբանելով, որ պայուսակը մյուս ուղևորներին խանգարում է։ Այս մասին ահազանգում է ֆեյսբուքյան օգտատեր Դիանա Թովմասյանը։

«Երևանի քաղաքապետարան կխնդրեմ ուշադրություն դարձնել 13 համարի ավտոբուսի վարորդների մարդկային որակներին։ Ավտոբուսի վարորդը 10 տարեկան դպրոցական երեխային ճանապարհի կեսից ստիպում ա ավտոբուսից իջնել, պատճառաբանելով, որ պայուսակը մյուս ուղևորներին խանգարում ա։ Ամենակարևորը փողը վերցնելուց հետո։ Երեխան հայերեն գրեթե չի հասկանում, բա որ տան ճանապարհը չգտներ և մի վատ բան լիներ, ո՞վ էր դրա համար պատասխան տալու։»,-նշել է օգտատերը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին