ermenihaber-ը գրում է. Էրզրումի զարգացման հիմնադրամը (EVRAK) ծրագրում է հայկական սփյուռքին ուղղված հակագործողություններ իրականացնել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը բոլորող 2015 թվականին: Այս մասին տեղեկացնող թուրքական «Փալան դոքեն գազեթեսի» լրատվական կայքը հայտնում է, որ հիմնադրամն ամեն ինչ անելու է, որպեսզի միջազգային հանրությանն իրազեկի թուրք ժողովրդի ապրած ողբերգության մասին:
Նշյալ հիմնադրամի տնօրեն Էրդալ Գյուզելը և գործադիր խորհրդի անդամները նախ ծրագրում են Ստամբուլում կազմակերպել Էրզրումի հիմնադրամների և միությունների ղեկավարների հավաք, որի ընթացքում կփոխանակվեն ապագա գործողությունների վերաբերյալ կարծիքներով:
Էրդալ Գյուզելը հայտարարել է, որ իրենք պետք է համախմբեն հայերի քարոզչական արշավների դեմ, պետք աշխարհին հայտնեն, թե ինչպես են հայ զինյալները ջարդել մահմեդական թուրքերին: Էրդալը Անատոլիայում գործող բոլոր կազմակերպություններին այդ գաղափարի շուրջ միավորվելու կոչ է արել:
Նշենք, որ թուրքերն Արևմտյան Հայաստանն անվանում են Արևելյան Անատոլիա: