▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես առաջին անգամ մահվան հետ առնչվեցի 15 տարեկանում․ Սոս Ջանիբեկյան

Դերասան Սոս Ջանիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Ես առաջին անգամ մահվան հետ առնչվեցի 15 տարեկանում, երբ ապրում էի 3-րդ մասում: Նույն հայաթից ընկերս` Արսենը, Մկան մականունով ինքնասպան եղավ: Հետո Հայրս Մահացավ, արդեն հասուն տարիքում էի, օրվաս մեծ մասն անցնում էր մահվան մասին մտորումներով, ինչ է մահը, ինչ որ մեկը կա ու հիմա չկա, հետո հասկացա, որ չկար, որ հիմա կա ու էլի չկա, հետո հասկացա, որ երբ ես չկաի ինձ վատ չէր, հետո հասկացա, որ միայն վատ է մահացածի հարազատների համար , երբ խեղդում է կարոտը, հարազատին տեսնելու փաթատվելու ցանկությունը, բայց ի վերջո դրանք նյութական աշխարհի ու երկրային ես-ից բխող ցանկություններ են:

հիմա կան Անմահացած լիքը ընկերներ և ախպերներ:

Ես վստահ եմ, որ նրանք այնպիսի հանգստության մեջ են, ինչպես մենք, երբ սարսափելի երազից հետո, անկողնում բացում ենք մեր աչքերը և հոգոց հանում:
Ես հիմա վստահ եմ, որ իսկապես մեր հայ ՔԱՋ, ԽԻԶԱԽ, ՀԵՐՈՍՆԵՐԻՆ Աստվածային հավիտԷնականութեան մեջ, ԼՈւՅՍՆ է ժպտում:

Ես վստահ եմ, որ հանուն մնացածների կյանքի և գաղափարի համար, Անմահացած Տղերքի Գնահատականը 5+ է երկնքում:

Ես վստահ եմ, որ բացի երկրային պահանջից ու կարոտից, ամեն պահ նրանք կլինեն ու կտաքացնեն հպարտությամբ իրենց հարազատների սրտերն ու հոգիները:
Իսկապես ՀԵՐՈՍՈւԹՅՈւՆ է մահվան հետ առճակատ գնալ և մահվան հետ ընկեր լինելը:

Ես խհոնարվում եմ և հպարտ եմ, որ ունեմ, ունեցել եմ նման Ախպերներ:

Իմաստություն և տոկունություն բոլորիս, և վտահ եղեք, նրանք երկնքից կլուսավորեն այն ճանապարհը, որը պիտի մեզ հանի այս ցավոտ մղձավանջից:

Կյանքդ կյանքիս համար,
կյանքս կյանքիդ գնով:

Սեր և Խաղաղություն բոլորիս»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին