«Վարչապետը ճիշտ է ասում, բիզնեսը պաշտպանելու անհրաժեշտություն չկա, բայց ամենակարևորը պետք է լինեն ծանոթություններ, կապեր, վստահություն, ընկերություն, շրջապատ, հավատ, որովհետև ցանկացած ծրագրի ու ներդրման համար դա կարևոր է»: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ այսօր բիզնեսը քաղաքականությամբ պաշտպանելու անհրաժեշտություն չկա, ինչպես պնդում է կառավարությունը։
Ըստ Ծառուկյանի՝ դա կապ չունի, միեւնույն է՝ պետք է ծանոթություններ լինեն։
Կարդացեք նաև՝ Գագիկ Ծառուկյանը հայտնեց, թե երբ կհրաժարվի մանդատից


