Հոկտեմբերի 28-ին Sirushow-ի ժամանակ Սիրուշոն խոսել է ինչպես ստեղծագործական գործունեության, այնպես էլ անձնական կյանքին: Հաղորդման ընթացքում երգչուհին խոստովանել է, որ միշտ փորձել է այնպես անել, որ երեխան չտուժի իր գործունեության պատճառով և հակառակը: Անդրադառնալով այն փաստին, որ երեխայի մասին հազվադեպ է խոսում և չի ցուցադրում նրան, երգչուհին նշել է. «Չեմ սիրում խոսել անձնական կյանքիս մասին, և դրա տրամաբանական շարունակութՈւյնն էլ այն է , որ չեմ ուզում հանրայնացնել նաև երեխայիս կյանքը: Ես չեմ ուզում, որ իմ երեխան լինի հանրային և ճանաչված, չեմ ուզում, որ նա առանձնանա մյուսներից»:
Մանրամասները` տեսանյութում