▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես չեմ խղճում այս կնոջը, նա պատրաստ է թուրքի հետ ապրել․ Լրագրող Նարինե Կիրակոսյանի տեսանյութը

Լրագրող Նարինե Կիրակոսյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ 

Որոտան

Մեր օրեր

Որոտանցիները ընտրել են նիկոլ փաշինյանին

Հետո մնացել են առանց գյուղապետ Սուրեն Օհանջանյանի ու սկսել զղջալ։

Նա խնդրել էր չընտրել նիկոլին։

Չլսեցին Սուրենին։

Ընտրություններից հետո Սուրոյին կալանավորեցին, բայց դե որոտանցիները նախկինների ինադու նիկոլին ընտրեցին։

Հիմա փոշմանել են, բայց մեկ է անուղղելի են․ ասում են համ Սուրենին են ազատության մեջ ուզում, համ էլ մեկ է նորից կընտրեն նիկոլին, որ մարդասպան Քոչարյանը հետ չգա։

Ես չեմ խղճում այս կնոջը։ Նա պատրաստ է թուրքի հետ ապրել։ Իսկ դո՞ւք, խղճո՞ւմ եք նրան։

 

Մեկ այլ տեսանյութին կից Նարինե Կիրակոսյանը գրել է․

Որոտանում պահանջում են Առուշ Առուշանյանին ազատել կալանքից:

Հիշեցնենք՝ Առուշանյանը մեղադրվում է արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն օժանդակելու, ընտրողներին կաշառք տալուն օժանդակելու և նախապատրաստելու համար։

Լուսանկարում՝ լրագրող Նարինե Կիրակոսյանն է

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին