Սելֆին երգիչ, երգչուհիների, քաղաքական գործիչների, նույնիսկ թագավորական ընտանիքների և, առհասարակ, հասարակության շրջանում կարծես թե համարվում է համաշխարհային թրենդ: Սելֆիի սիրահարներից է նաև երգչուհի Ջենիֆեր Լոպեսը. վերջինս ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր և ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի սելֆին` մակագրելով.
«Ես և իմ աղջիկը Լատինական Ամերիկայից ներգաղթյալների իրավունքների հարցերին նվիրված ժողովի ժամանակ»:
Հիշեցնենք, որ Միշել Օբաման ակտիվ գործունեություն է ծավալում նաև ամերիկյան շոու բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչների հետ. նկարահանվում է սերիալներում, գովազդներում և այլն: Նշենք, որ ԱՄՆ առաջին տիկինի ամենամտերիմ ընկերուհիներից մեկը համարվում է երգչուհի Բեյոնսեն, ում, ի դեպ` որոշ ժամանակ առաջ սիրավեպ էին վերագրում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: