▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ընդամենն ամուսնուս կողքին եմ եղել. Աննա Հակոբյանի հարցազրույցը՝ «Ամերիկայի ձայն»-ին

«Ես գիտեի, որ ուշ թե շուտ դա տեղի է ունենալու: Երկար տարիներ իրեն հետապնդում էին այդ մտքերը, գաղափարը: Իսկ հենց գործողություններ սկսելու ցանկության մասին ես իմացա անսպասելի, չէի սպասում, որ հենց այդ ժամանակ նա կորոշի իրականություն դարձնել իր նախաձեռնած գործողություններն ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման ժամկետի»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում, խոսելով Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների եւ այդ ամենի մասին տեղյակ լինելու մասին, ասաց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Իսկ խոսելով իշխանափոխությունից հետո եղած մտավախությունների մասին, Ա. Հակոբյանը նշեց, որ հեղափոխություններից հետո սովորաբար մեծ ցնցումներ են տեղի ունենում, ինքն էլ էր սպասում ինչ-որ ցնցումների, բայց ի հակառակ մտավախության, ամեն ինչ անցավ խաղաղ ու անցնցում:

Պատասխանելով հեղափոխության մեջ իր ունեցած դերի մասին, վարչապետի տիկինը ասաց.

«Որքան ժամանակն անցում է, այնքան լեգենդի է նմանվում իմ դերը հեղափոխության մեջ, իմ դերակատարությունն իրականում շատ փոքր է, այն կայանում է միայն նրանում, որ ես ընդամենն ամուսնուս կողքին եմ եղել: Իմ ելույթն էլ նախատեսված չի եղել, այն փոքրիկ միջադեպի շարունակություն էր, իրավիճակն այնպես էր, որ պետք էր մի բան անել՝ փոխելու համար հրապարակում մթնոլորտը: Իմ դերն իրականում այդքան էլ մեծ չէ»:

 

 

 

 

 

 

 

 

 

Խոսելով կանանց իրավունքների եւ Հայաստանում կանանց դերի բարձրացման մասին, Աննա Հակոբյանը շեշտեց, որ ընդամենը պետք է կանայք հավատան իրենց ուժերին եւ ամուսիններն էլ պետք է քաջալերեն իրենց կանանց՝ որեւէ նախաձեռնության մեջ:

Աննա Հակոբյանը խոսեց նաեւ «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին, աշխարհում խաղաղության արծարծման, այդ խաղաղության պահպանման գործում կանանց ունեցած դերի մասին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ վարչապետի տիկինը նշեց, որ իր՝ ԱՄՆ մեկնելու հիմնական ծրագիրը դրամահավաքության համար նախատեսված միջոցառմանը մասնակցելն էր, սակայն քանի որ երկրների միջեւ հեռավորությունը շատ մեծ է, որոշվեց երկշաբաթյա այցի օրակարգը փոքր-ինչ փոխել ու բացի հիմնադրամների համար նախատեսված միջոցառումներից ու հանդիպումներից, նախատեսվում են մի շարք պաշտոնական հանդիպումներ եւս: Աննա Հակոբյանը ԱՄՆ-ում կլինի 2 շաբաթ, բավական հագեցած օրակարգով:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ամերիկայի ձայն»-ի տեսանյութում.

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին