▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես իմ անուշ Հայաստանի»-ի ի՞նչը կսիրեր Չարենցը, եթե ապրեր ու ստեղծագործեր մեր օրերում

Իսկ երբեմն ձեզ հարցրե՞լ եք, ինչ կլիներ, եթե Չարենցն ապրեր ու ստեղծագործեր մեր օրերում... ես մտածել եմ ու եկել եզրահանգման` երանի՜ մեր մեծերին, որ այսօր չեն տեսնում էն, ինչ մենք ենք տեսնում...
Ներկայացնում եմ էքսպրոմտ` ոգեշնչված Չարենցից (էս վերջերս մոդայա մեծերից ոգեշնչվելը): Ի սկզբանե ասեմ ներքոնշյալ կոնտեքստում «սիրել» եզրույթը չի կիրառվել դրական իմաստով...

  

Ձեր էլիտար Հայաստանի սելիտրահամ բարն եմ սիրում,
Ձեր ռաբիսի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Հազարավոր օբեկտների քյաբաբների բույրը վառման,
Ու գլամուռ աղջիկների պորտացնցուղ պարն եմ սիրում…

Սիրում եմ ձեր շուշեքը մուգ, սիգնալը ջինջ, ֆառը լուսե,
Կայֆերն ամռան ու ձմեռվա վիշապաձայն քեֆը վսեմ,
Նորակառույց ձեր բիզնեսի անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքներից մնացած հուշերն եմ սիրում…

Ո՜ւր էլ լինեք, չե՛ք մոռանա բոխախային կրքերը ձեր,
Չե՛ք մոռանա բրենդ դարձած սափրագլուխ ստվերը ձեր,
Ինչքա՜ն էլ որ լիքը լցնեք անտակ-անծակ փորերը ձեր,
Էլի դուք որբ ու սովահար ձեր Հայաստան յա՜րին եք ՍԻՐՈՒՄ…

Ձեր ճարպոտած սրտի համար ուրիշ ոչ մի հեքիաթ չկա՛,
Թամանյանի քաղաքի մեջ ձեր դեմը էլ առնող չկա,
Աշխա՛րհ անցիր, ձեր նմանը Արարատից այն կողմ էլ չկա՛,
Անուն-ազգանունից ավել դուք ձեր կըլիչկեքն եք սիրում…


 

Յաշա Սողոմոնյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին