▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես իմ քույրիկի թշնամի՞ն եմ, որ դին տեսնեմ, ու թողնեմ՝ տառապի. Հայկուհի Խաչատրյանի քույրը՝ «Հանրապետական ծննդատան» պարզաբանման վերաբերյալ

Սեպտեմբերի 24-ին Հանրապետական ծննդատանը գրանցված նորածի մահվան դեպքը շարունակում է առեղծվածային մնալ: Նորածնի մորը՝ 33-ամյա Հայկուհի Խաչատրյանին եւ ամուսնուն մինչ օրս երեխայի դին ցույց չեն տվել, ինչն էլ ստիպում է նրանց կասկածել, որ իրենց երեխան ողջ  է եւ անհետացել է անհասկանալի հանգամանքներում: Այսօր արդեն Հանրապետական ծննդատունը հանդես է եկել պարզաբանմամբ , որում մասնավորապես նշվում է, որ պտղի դին հարազատներից տեսել է ծննդկանի քույրիկը:

 

 hraparak.am-ի հետ զրույցում  Հայկուհի Խաչատրյանի քույրը՝ Հերմինե Մկրտչյանը զարմանք եւ վրդովմունք արտահայտելով, վստահեցրել է, որ իրեն ոչ թե երեխայի դին, այլ ընկերքն են ցույց տվել: «Ես ոչ մի դի չեմ տեսել, ցավալի է, որ այդկերպ են ստում: Երբ բժշկուհին եկավ ու ասաց, թե զարմանում է՝ ինչպես է եղել, որ պտուղը մեծ է, իսկ ընկերքը այդքան փոքր, ես ասացի, որ այդ դեպքում անհրաժեշտ է ընկերքը նույնպես փորձաքննության ուղարկել, քանի որ իրենք ասել էին, թե պտուղն արդեն ուղարկել են փորձաքննության: Ասաց, թե սառնարանում է, պահել են, որ չնեխի, կուղարկեն: Ինձ էլ, որպես ապացույց, տարավ տեսնելու: Սառնարանի դուռը բացեց, ցույց տվեց շատ փոքր պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ փոքր զանգված կար: Հիմա դա դարձավ, որ ես մարմինն եմ տեսե՞լ: Խոսքը ընկերքի մասին է: Ես իմ քույրիկի թշնամի՞ն եմ, որ դին տեսնեմ, ու թողնեմ՝ նա տառապի՝ մտածելով, որ իր երեխան ողջ է, հո ցնորվա՞ծ չենք»,-ասել է նա: 

Հիշեցնենք, որ «Հանրապետական ծննդատունը» հաղորդագրություն էր տարածել՝ անդրադառնալով վերջին օրերին հիվանդանոցի շուրջ ստեղծված աղմուկին եւ երեխա վաճառելու մեղադրանքներին: Հաղորդագրության մեջ ասվում էր, որ ծննդկանի քույրը տեսել է պտղի դին:

Հիշեցնենք. խոսքը Հայկուհի Խաչատրյանի մասին է, որը վերջերս ծննդաբերել էր «Հանրապետական» ծննդատանը: Նրան այցելել էր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ ասել, որ հետևողական է լինելու թե՛ բուժման և թե՛ դեպքի բացահայտման ամբողջ ընթացքին:

Հիշեցնենք նաև. Հայկուհուն հայտնել են, որ իր երեխան մահացել է, սակայն նա պնդում է, որ իր երեխային վաճառել են:

Կարդացեք նաև՝«Բանկայով մի քանի օրգան ցույց տվեցին՝ մարմին չկա, բոլորն ապշած են». անհետ կորած նորածնի մայրը գրառում է կատարել

Երեխաս ողջ է, և վաճառել են. անհետ կորած նորածնի մայր

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին