▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես կուզեի եկեղեցու անկյունում աղիողորմ լացել. Միքայել եպիսկոպոս Աջապահյան

«Սերյոժան 7-րդ զոհն էր, 8-րդ զոհը չպետք է լինի: Ոչ մեկի ձայնը չպետք է բարձրանա, առավել եւս ձեռքը: Մենք բոլորին պետք է ցույց տանք, որ հզոր ժողովուրդ ենք, ինչը ապացուցեցինք վերջին օրերին: Սա համազագային ողբերգություն էր եւ սրանով պետք է փակենք ողբերգության այս էջը: Ցավ կա, վիշտ կա մեր սրտերում: Ես կուզեի լինել պարզ մարդ, եկեղեցու անկյունում աղիողորմ լացել, բայց իմ պարտականությունն այսօր ձեզ, բոլորին մխիթարելն է: Սուրբ Հոգով մխիթարվենք: Ուրախ եղեք, որ մենք բարեխոսներ ունեցանք երկնքում` ի դեմս Ավետիսյանների»:

Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հիացած է ժողովրդի տոկոնությամբ, համբերությամբ, վշտակցությամբ. «Մենք հզոր ժողովուրդ ենք: Վիշտը պետք է տանենք լուռ և աղոթքով, առանց ցնցումների: 8-րդ զոհ չպետք է լինի, 8-րդ մարդ չպետք է վիրավորվի՝ անկախ ազգությունից: Այդ ճիվաղը կորցրել է մարդ կոչվելու իրավունքը և ստանալու է իր պատիժը՝ ՀՀ-ում: Բոլորին պետք է ցույց տանք, որ մենք վիշտ կարողանում ենք տանել, որովհետև մենք հզոր ենք, միայն հզոր մարդը կարող է վիշտ տանել: Սա համազգային ողբերգություն էր»:

Արման Գրիգորյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին