Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իրէջում՝ շնորհավորելով է ավտովթարի զոհ դարձած իր կնոջ՝ Արիանա Կաոիլիի ծննդյան օրը:
«Տարիներ շարունակ այս օրը մի օր էր, որին ես շատ էի սպասում: Տեսնել Արիանայի ժպիտը, լսել, թե ինչպես է նա ուրախ ասում. «Դա իմ ծննդյան օրն է»: Տեսնել, թե ինչպես է նա փաթաթում իր նվերները և այս օրը յուրահատուկ դարձնել նրա համար: Վերջին տարիներին ես գրեթե չէի նշում իմ ծննդյան օրը: Մրցաշարեր, մարզումներ, միշտ ստացվում էր այնպես, որ այդ օրն ինձ համար մեծ նշանակություն չէր ունենում: Այսպիսով, մենք միշտ մեծ տոնակատարություն էինք անում դեկտեմբերի վերջին`սկսած Արիանայի ծննդյան օրվանից, և միշտ էլ ինչ-որ իմաստով զգում էի, որ դա նաև իմ ծննդյան օրն է:
Սիրելի Արիանա, ես օրհնված եմ Աստծուց, որ նա իմ կյանք բերեց Անիին, որը հարգում և հասկանում է, թե դու ինչ ես նշանակել ինձ համար այս աշխարհում: Մենք միշտ կհիշենք քեզ այն լավ բաների համար, որոնք թողել ես այս աշխարհում»,- գրել է Արոնյանը՝ կից տեղադրելով Արիանա Կաոիլիի լուսանկարը:
Արիանա Կաոիլիին շնորհավոր է նաև Լևոն Արոնյանի ներկայիս սիրելին՝ գրելով.
«Այսօր Արիաննայի ծննդյան օրն է:
Սիրելի Արի,
Ես շնորհակալ եմ քեզ, որ այսքան տարի երջանկացրել ես Լևոնին ու բոլոր դժվարին պահերին եղել ես իր կողքին: Շնորհակալ եմ, որ եղել ես նրա համար լույս և ապրելու ուժ ես տվել նրան: Կարծում եմ պատահականություն չէր այն, որ ես էլ հանդիպեցի Լևոնին իր ամենադժվարին պահին: Ես հավատում եմ ճակատագրին, հավատում եմ Աստծո գոյությանը: Ես ողջ սրտով հավատում եմ, որ հենց դու ես ուղարկել ինձ Լևոնին և վստահել նրան ինձ: Խոստանում եմ շարունակել ուժ տալ նրան և դարձնել իրեն ամենաերջանիկ տղամարդը: Կարծում եմ՝ սա հենց այն է, ինչ կարող եմ անել քո հոգու հանգստության համար և այն, ինչ դու ամենաշատը կցանկանայիր: Դու միշտ կմնաս բոլորիս սրտերում:
Ննջիր խաղաղությամբ,
Սիրով,
Անի»:
Հիշեցնենք, որ Արիանա Կաոիլին մարտի 14-ին վթարի էր ենթարկվել Երեւանում: Ժամը 23:50-ի սահմաններում, իր Lexus մակնիշի ավտոմեքենայով նա Սեբաստիա փողոցում բախվել էր «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը: Դրանից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել, սակայն մարտի 30-ին Արիանայի սիրտը կանգ էր առել:
Արիանա Կաոիլին 33 տարեկան էր։ ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ էր, 2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ 2017 թվականի նոյեմբերի 21-ին Կարեն Կարապետյանը նրան նշանակել էր ՀՀ վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։ Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոիլին ամուսնացել էին 2017թ.։