▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես պիտի աղաչեմ՝ որպես հայ մայր, կին, քաղաքացի, որ նա հեռանա». Հասմիկ Պապյան

«Պատերազմի դաժան հարվածները մեզ պիտի սթափեցնեին, հիմնականում կառավարությանը, և պիտի կոնկրետ քայլեր ձեռնարկվեին այս վիճակից դուրս գալու համար։ Ցավոք սրտի, ես դա չեմ տեսնում»,- «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասել է ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:

Ըստ նրա՝ հետպատերազմական Հայաստանում իրական, իրատեսական գրեթե ոչինչ չի արվում և տարբեր բողոքի ակցիաները ոչ մի արդյունք չեն տա. «Սա հարցի լուծման ձև չէ։ Իհարկե, պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և պարտության խորհրդանիշը, պարտության սիմվոլը պիտի հեռանա, որպեսզի մենք սկսենք նոր էջից»,- ասել է Պապյանը:

Հարցին, թե այսինքն՝ Փաշինյանը արտահերթ ընտրություններում չպիտի՞ առաջադրի իր թեկնածությունը, Պապյանը պատասխանել է. «Այո։ Ես պիտի խնդրեմ, աղաչեմ՝ որպես հայ մայր, կին, երգչուհի, քաղաքացի, որ նա հեռանա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին