▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էս թյուրիմացության երեսը պադոշ է․ Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանի մասին

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը. «Էս թյուրիմացության երեսը պադոշ է, լեզվի տակ էլ ոսկոր չկա, ինչ իրեն հարմար է, դուրս է տալիս․․.: Առանց ամաչելու Վազգեն Սարգսյանի խոսքն է մեջբերում, Մեղրու մասին, էն, որ զգուշացնում էր, թե «մի օր Մեղրին պայթելու է Երևանի կենտրոնում»: Մեջբերում է, կմկմալով կարդալով, և աչքն էլ չի թարթում․․.:

Իր եղբայր իլհամը հաստատուն ասում է Զանգեզուրի միջանցքը բացելու է, դու դրան չես պատասխանում, բերանդ ջուր ես առնում, ու հիմա եկել Վազգեն ես ցիտո՞ւմ․․․: Թե՞ էնքան անգրագետ ես, որ չես պատկերացնում Մեղրին որտեղ է, Սյունիքը կամ, իլհամիդ ասած Զանգեզուրը որտեղ է ․․․Ստերի տոպրակը բացել, էլի էժանագին չարչիությամբ ես զբաղված, մեր թողած բանակցային ժառանգությունը չես հավանե՞լ, տեսեք-տեսեք․․․: Բա ոնց բարեկիրթ պատասխան տամ քեզ, ոնց ասեմ, տո՛ դու բանակցությունից ի՞նչ ես հասկանում, քեզ քո «պապաները» բերել-դրել են, որ ասեիր «ինչ պետք է էդ էլ բանակցում եմ», ասե՞լ ես, չէ, կարո՞ղ է դա էլ եմ ես քո «ջեբը գցել», կամ, որ ասում էիր ինչո՞ւ պիտի Սերժի կետից շարունակես, դու քո «սեփական, զրոյական կետից» ես բանակցելու․․.: Էս էլ ես ասել, չէ՞․․. կամ, որ ասում էիր «Արցախը Հայաստան է և վերջ», մարմնիդ ո՞ր մասով էիր մտածում, ա՛յ կապիտուլյանտ․․․: Թե՞, չէիր մտածում, գրել- տվել էին կարդում էիր, ա՛յ անուղեղ։ Հիմա կանգնել ճամարտակում ես, որ ի՞նչ լինի։ Ճիշտ են ասում էլի, երեսդ պադոշ, միտքդ՝ ազգակործան, հայացքդ՝ թրքաբարո, լեզուդ՝ անպարկեշտության չափ սուտ․․․
Իսկ կողքիդ կանգնածնե՞րը․․., այնպես փքված հնդկահավի պես են շարվել, կարծես հունիսի 20-ից հետո արդարադատությունը իրենց շրջանցելու է․․.: Չի՛ շրջանցելու․․Լինելու է պատիժ, լինելու է դատ ու դատաստան․․.: Փքված հակահայեր, դուք, այ էդ ձեր ճղճիմ շարքերով կանգնելու եք արդարադատության առաջ․․.: Մեկ առ մեկ պատասխան եք տալու պատերազմի, զոհերի, թուրքին հանձնած հայրենիքի համար, մեկ առ մեկ․․․
Երկիրը ծախել եք, ա՛յ ծախու արարածներ, հայրենիքիս անվտանգությունը վերացրել եք, ա՛յ վտանգավորներ, բանակը քանդել եք, բոլոր կայացած պետական ինստիտուտները, բոլոր համակարգերը, սոցիալականից սկսած մինչև պաշտպանություն և անվտանգություն, ոչնչացրել եք ու հիմա այսպես ֆենված մարդամեջ եք դուրս եկել․․.: Թո՜ւհ ձեր նամուսին․․.: Գոնե էս բառը կհասկանաք, դուք, թուրքիաներում , թուրքական գրանտներով սնված հակահայեր․․․
Մնաց 15 օր․․․․ Դաժան է լինելու պատիժը ձեր․.․»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին