▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես խոստումս չեմ դրժել, ես կառավարությունում չեմ. Դավիթ Սանասարյան

ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սիրելիներս,

Կներեք, որ երեկ չպատասխանեցի շնորհավորանքներին. պատճառը բացառապես պաշտոնական հրապարակման բացակայությունն էր։

Հիմա պաշտոնապես հայտարարում եմ՝

Իմ ղեկավարած կառույցը հանդիսանալու է պետական հիվանդ համակարգի առողջացման գլխավոր կլինիկան ու կոռուպցիայի հիմնահատակ կազմաքանդելու «ջարդող գումարտակը»։

 

 

 

 

 

 

 

 

Մի բան ուզում եմ՝ հստակ իմանաք, որ ես խոստումս չեմ դրժել, ես կառավարությունում չեմ, ավելին՝ Պետական վերահսկողական ծառայությունը կառավարությունից դուրս է, կառավարության «ընդդիմադիր» կառույցն է։

Վարչապետ Փաշինյանի հետ միասին կարճ ժամանակում ցույց ենք տալու արդյունքներ, որոնք հին երազանքներ էին ու որոնք դառնալու են իրականություն։

Հ.Գ. Խնդրում եմ, քիչ զանգեք, խոշտանգման զոհ եմ դառնում։

Հ.Հ.Գ. Սիրելի լրագրողներ ջան, ձեզ էլ եմ խնդրում, էս պահին հարցազրույց չեմ տալու, հավանաբար կհրավիրեմ հանդիպման ու միանգամից կզրուցենք, էս գրառումը կարող եք ընդունել որպես հայտարարություն։

Սիրում եմ բոլորիդ»։

Image result for դավիթ սանասարյան

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Հասարակություն ավելին