Կովկասի և Մերձավոր Արևելքի գծով փորձագետ ադրբեջանցի Հեքիմ Ալիզադեն նախ քննադատել է Ալիևին և Էրդողանին, այնուհետև իր դժգոհությունն է հայտնել, որ Թուրքիայից Արցախում ապրիլյան քառօրյա պատերազմին ընդամենը 3-5 կամավոր են մասնակցել: Հեքիմ Ալիզադեն, ով նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով միջազգային հետազոտական ինստիտուտի ղեկավարն է, ասել է, որ Էրդողանը հրահանգիչն է, իսկ Ալիևը ճակատ ճակատին տվողն է : Ըստ փորձագետի Էրդողանը հրահանգել էր Ալիևին սկսել պատերազմ, սակայն խոստումը պատշաճ չի կատարել և օկուպացված տարածքների վերադարձի համար սկսված պատերազմում պատշաճ թվով թուրք կռվողներ չի ուղարկել:
Այսինքն , դուրս է գալիս, որ Ադրբեջանը փորձագետների միջոցով սկսում է խոստովանել Թուրքիայի մասնակցությունը պատերազմում: Ես հակված եմ այն մտքին , որ Հեքիմ Ալիզադեն միտումնավոր է փոքր թիվ ասել, դրանով ապահովագրելով թե՛ Ադրբեջանին, և թե Թուրքիային Հայաստանի կողմից հնարավոր բացահայտումները, որոնցով հնարավոր կլինի ապացուցել թուրք վարձկանների կամ կամավորների ներկայությունը քառօրյա պատերզամում:
Ըստ ադրբեջանցի փորձագետի՝ Էրդողանը հրահանգել էր Ալիևին սկսել պատերազմ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet