▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ըստ Ադրբեջանի ԳԱԱ աշխատակցի՝ Բաքվում բնակվում է 20 հազար հայ.«ՀԺ»

«Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում 20 հազար հայ է ապրում, ամբողջ Ադրբեջանում՝ 120 հազար: Վիճակագրական այս տվյալները հրապարակել է Ադրբեջանի ԳԱԱ աշխարհագրության ինստիտուտի մարդկանց աշխարհագրություն բաժնի ղեկավար Զաքիր Էմինովը՝ ներկայացնելով «Ադրբեջանի անկախության շրջանի գլխավոր ձեռքբերումները, տնտե­սական, աշխարհագրական և դեմոգրաֆիական ասպեկտները» զեկույ­ցը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

 

Հայաստանում բնակ­վող ազգությամբ ադրբեջանցիների մասին վիճակագրական տվյալներ չկան: 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքներում առկա են տեղեկություններ ՀՀ-ում բնակվող 9 ազգու­թյունների մասին: Սակայն 1634 մարդու ազգային պատկանելությունը այդ արդյունքներում չի նշված, իսկ ևս 100 ՀՀ բնակիչ հրաժարվել է ներ­կայացնել իր ազգային պատկանելությունը»,-գրում է թերթը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին