▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ըստ որոշ տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակը երեկ վատթարացել է. Հայկ Մամիջանյան

«Նախորդ օրը, ինչպես և բազմիցս այս շրջանում, պաշտոնական լրահոս կոչեցյալը ոչ թե ձախողել է, այլ խայտառակվել»,- ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ադրբեջանական ԶՈՒ հարձակման երեկվա դեպքին:

http://asekose.am/filemanager/uploads/Nikol_asulis.jpg

 

«Ապատեղեկատվությունը կանխելու ամենագործուն միջոցը իրական տեղեկատվությունը արագ, կարճ ժամանակում տրամադրելն է, այնինչ մեր հասարակությունը ժամերով ստիպված էր տեղեկությունները կորզել թելեգրամյան տարբեր ալիքներից կամ սեփական աղբյուրներով: Տրամաբանությունը պարզ է՝ մինչև վերևից դաբրոն չլինի, մինչև չհասկանան՝ ոնց կարան ֆռցնեն, ոնց տրամադրեն ինֆորմացիան, որ հանկարծ Բաքվում նստած իրենց կառուցողական գործընկերներին չնեղացնեն, չեն տրամադրում: Ըստ որոշ տեղեկությունների՝ անհայտ պայմաններում, Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակը երեկ վատթարացել է»,- նշել է  պատգամավորը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին