1in.am-ը գրում է. 24-ամյա Վարդան Մ.-ն մեղադրվում էր որպես զենք կիրառված առարկայի գործադրմամբ կատարված ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:
Գործով տուժող Վարուժան Գ.-ն ազգությամբ հայ է, Էստոնիայի քաղաքացի:
Նախաքննական ցուցմունքներ տալուց հետո տուժողը մեկնել է Հայաստանից:
2015 թվականի դեկտեմբերի19-ին «Հայրենիքի կարոտն առնելու համար» Վարուժանը ժամանել է Հայաստան, անշարժ գույքի գործակալի միջոցով բնակարան է վարձակալել Երևանի Կողբացու փողոցում:
Դեկտեմբերի 22-ին, ժամը 21-22-ի սահմաններում գնացել է Հանրապետության հրապարակ, որտեղ այդ երեկո տոնածառի լույսերը միացնելու արարողություն էր:
Ըստ Վարուժանի ցուցմունքի՝ ինքը գտնվել է «Մարիոտ» հյուրանոցի և «Հայփոստի» շենքերի միջնամասում: Մոտեցել է այնտեղ կանգնած երկու երիտասարդների ու խնդրել է, որ նրանք իրենց հեռախոսով լուսանկարեն իրեն տոնածառի ֆոնի վրա: Իր հեռախոսը լուսանկարելու գործառույթ չուներ: Եթե իրեն լուսանկարեին, լուսանկարն էլ ուղարկեին, ինքը պատրաստ էր վճարել նրանց: Բայց տղաները չեն լուսանկարել՝ ասելով, թե իրենց հեռախոսները լիցքաթափված են:
Ինքը որոշել է գնալ տուն: Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկի մոտակայքում անցել է մի տղայի կողքով, նա իրեն ասել է. «Արդեն մոռացա՞ր», քանի որ ինքը անցնում էր առանց նրան ուշադրություն դարձնելու, բացի այդ՝ ինքը տեսողական խնդիրներ ունի:
Պարզվել է, որ դա հրապարակում հանդիպած երկու տղաներից մեկն է: Նա իրեն ներկայացել է «Արտյոմ» անունով: Դեպքի հետ կապված՝ հիմա ինքը գիտի, որ այդ երիտասարդը իրականում Վարդան Մ.-ն է:
Ինքն ու «Արտյոմ» ներկայացած տղան զրուցել են: Ինքն ասել է՝ քանի որ Եվրամիության անդամ երկրի՝ Էստոնիայի քաղաքացի է, իրավունք ունի ազատորեն եվրոպական շատ երկրներ այցելելու: Ասել է, որ Հայաստանում շատ ծանոթներ չունի, ուրախությամբ պատրաստ է ցանկացած ծանոթության: Հայտնել է, որ ապրում է մոտակայքում վարձակալած բնակարանում, որտեղ կոնյակ ունի և կարող է հյուրասիրել:
«Արտյոմը» համաձայնել է, ասել է, թե հեռախոսն էլ կլիցքավորի: Գնացել են իր վարձակալած բնակարան, նստել են հյուրասենյակում: Ինքը «Արտյոմին հյուրասիրել է՝ սեղանին դրել է ուտելիք, կոնյակ:
Երգելուց անմիջապես հետո ինքը գնացել է խոհանոց, որ տոմատի հյութ բերի: Սակայն միջանցքում ծոծրակին ուժեղ հարված է զգացել: Ընկել է գետնին: «Արտյոմը» սկսել է իրեն հարվածներ հասցնել ոտքերով, ձեռքերով ու ինչ-որ առարկայով: Հետո նա բռնել է իր պարանոցից և ուժեղ կծել է իր քիթը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում


