▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ԱՄՆ-ում կարողացել են էլեկտրոնային ծխախոտին արտոնություն տալ, ծիծաղելի է Հայաստանում դրա «փակելը»

«Այս օրինագծի հետ կապված ունեմ որոշակի տարակուսանք, ի՞նչ է նշանակում արգելել բոլոր տեսակի ծխախոտներ: Ինչքանով ենք վստահ, որ բոլոր տնտեսվարողներին ստիպելով կամ առնվազն նրանց վրա վերահոսկողություն կիրառելով՝ մենք պետք է մտածենք, որ ազատվում ենք ծխելուց»,-այս մասին այսօր «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրինագծի վերաբերյալ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Եռամիասնություն հանուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ, հասարակական գործիչ, իրավաբան Մամիկոն Խուրշուդյանը: Վերջինս իր խոսքում անդրադարձավ էլեկտրոնային ծխախոտներին և դրանց գործածությանը: «Էլեկտրոնային ծխախոտների օգտագործումն արդեն իսկ առաջադեմ քայլ է: Այն նորարարություն է, գրավում է ամբողջ աշխարհը: Եթե էլեկտրոնային ծխախոտը մտել է ԱՄՆ-ի շուկա, որտեղ հայկական բազմաթիվ արտադրատեսակներ չեն մտնում, որովհետև գոյություն ունեն հատուկ չափանիշներ, եթե ԱՄՆ-ում կարողացել են դրան արտոնություն տալ, ծիծաղելի է Հայաստանում դրա փակելը»:

/filemanager/uploads/Mamikon.jpg

Մամիկոն Խուրշուդյանին զարմացնում է այն, որ էլեկտրոնային ծխախոտը հավասարեցնում են սիգարետին ու նարգիլեին: «Սա իսկապես զարմանալի է: Անգամ օդանավակայաններում է մարդկանց թույլատրվում էլեկտրոնային ծխախոտներ օգտագործել: Եթե հնարավորություն է ստեղծված, որ էլեկտրոնային ծխախոտների միջոցով մարդու մոտ քչանում է ծխելու ցանկությունը, ինչու՞ ենք մենք մարդուն զրկում այդ հնարավորությունից, այն մարդուն, ով չի կարողանում կտրվել սիգարետից:Փաստորեն, մենք ընդունում ենք օրենք, որը չունի որևիցե ապացույց, որ էլեկտրոնային ծխախոտը կարելի է հավասարեցնել ծխախոտի մյուս տեսակների հետ և հանել: Եվրոպական բոլոր երկրներն ընդունում են, որ էլեկտրոնային ծխախոտը նորարարություն է, որին անպայման պետք է հետևեն: Հետամնացություն է էլեկտրոնային ծխախոտի հանդեպ ապացույց չունենալով՝ մտցնել օրենքի շրջանակներում ծխախոտի այլ տեսակների մեջ: Չի կարելի նման բան անել, սա դիկտատուրա է»:

Մանրամասն՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին