▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե աշունը խստաշունչ է, դեռ չի նշանակում, որ ձմեռն էլ ցուրտ է լինելու. Գագիկ Սուրենյան

 

 

 

 

 

 

 

Այսօր աշնան ամենացուրտ գիշերն էր։ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Sputnik Արմենիայի եթերում մանրամասներ է ներկայացնում աշնան վերջին օրերի վերաբերյալ։

«Այս գիշեր օդի ջերմաստիճանը Աշոցքում հասել է —25, Տաշիրում(Կալինինո) —24, Երևանում մինչև —7 աստիճանի: Նոյեմբերի համար սա բավական ցածր ջեմային ֆոն է։ Եթե միջին կլիմայական արժեքով համեմատենք, այս ջերմային ֆոնը բնորոշ է դեկտեմբերի 15-ից 20-ն ընկած ժամանակահատվածին»,- ասաց Սուրենյանը։

Նրա խոսքով` այս պահին օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է 5-10 աստիճանով։ Ըստ Գագիկ Սուրենյանի` եթե աշունը խստաշունչ է, դեռ չի նշանակում, որ ձմեռն էլ ցուրտ է լինելու։ «Այդպիսի օրինաչափություն չկա»,- ասաց նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին