▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե այլ իշխանություն լիներ, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը Աժ ամբիոնից ո՜նց էր լալահառաչ տվել»

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․

«Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի կողմից շատ քննադատված, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարտաճանաչ հարկատու համարված, օդում պտտվող լուրերի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի հետ 50/50 կիսվող Սամվել Ալեքսանյանը Երևան Սիթի սուպերմարկետներում սովորական ցելոֆանե տոպրակների գինը 10-ից դարձրել է 15 դրամ։

Գնված ապրանքները տեղավորող հարյուր հազարավոր տոպրակներից 5 դրամ ավել գանձելը հարստացնում է առանց այն էլ սուպերհարուստ Սամվել Ալեքսանյանին։

Եթե հիմա այլ իշխանություն լիներ, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը Աժ ամբիոնից ոնց էր լալահառաչ տվել տոպրակների թանկացման առթիվ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին