Եթե այսօր Ձեզ համար տոն է, ինչո՞ւ եք վախենում ձեր երեխաներին ուղարկել այդ բանակ:
Ինչո՞ւ է ԱԺ պատգամավորների 65 տոկոսը բանակում չծառայած:
Ինչո՞ւ եք կաշառք տալով խցկվում ասպիրանտուրա, մագիստրատուրա, հիվանդանոցներում փող թափում:
Մի բանակ, որի սպաներին սափրագլուխները և վիժվածքների լակոտները սպանում են, ձերբակալում հայացքների համար, իսկ նա լռո՞ւմ է:
Սա անհավասարների բանակ է: Խեղճերի և անճարների բանակ: Ունեզրկվածների և դատապարտվածների բանակ:
Որտեղ կռազի ու կամազի շոֆեռներն են գեներալ:
Հերիք է ինքներդ ձեզ խաբեք:
Սա բանակ չի, այլ սպանդանոց:
Երբ որ դառնա բանակ, մենք էլ կուրախանանք, կշնորհավորենք: