ՆՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆԽԵԼ Է ՊԵՏՔ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՃԱՐԱՀԱՏՅԱԼ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ
Մեր պատգամավորները պետք է հարցադրումն ու պահանջների շեշտադրումը ճիշտ անեն.
Մեզ կանխողներ են պետք, այլ ոչ թե միայն բացահայտողներ, համակարգը պետք է կարողանա, պետք է ցանկություն ունենա, պետք է հետամուտ լինի քաղաքական ֆոնի վրա սպասվող հաշվեհարդարները, ծեծը, ջարդը կանխելու, այլ ոչ թե թույլ տա որպեսզի որևէ ակտիվիստին ջարդ ու փշուր անեն հետո ասենք՝ դե հիմա շուտափույտ բռնեք հանցագործներին:
Չէ՞ որ եթե այսպես շարունակվի, շատ քաղաքական գործիչների մոտ վախ կառաջանա և նրանք կսկսեն մտածել հետևյալ կերպ. «Ի՞նչ գործ ունենք, արի ավելորդ բան չխոսենք, թե չէ հաստատ շան սատակ են անելու, իսկ դրանից հետո կբռնե՞ն ծեծողներին թե չէ՝ ի՞նձ ինչ…»:
Դիմում եմ մեր ԱԺ-ի ոչ իշխանական հատվածի պատգամավորներին. «Հարգելիներս Ձեր հարցադրումները, Ձեր պահանջները հստակեցրեք, առաջինը պահանջեք որպեսզի նման դեպքերը կանխվեն, հետո նոր բացահայտվեն»: