Երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Դիտելով Երևանի Դրամատիկական Թատրոնի չափազանց գրագետ անդրադարձը ցեղասպանությանը՝ ևս մեկ անգամ համոզվեցի, որ Դրամատիկական թատրոնը այսքան տարիների ընթացքում չի կորցրել իր տեսակը, իր բարձր որակը: Չի դադարել հավատալ մարդու խելացիությանն ու տեսակին, չի իջել ավելի պարզ, հասանելի ու վատ որակի, այլ ամեն անգամ մտքի ու հոգու խորության մարտահրավեր է նետել իր հանդիսատեսին, միշտ մտածելու տեղ տվել: Ինձ համար օրինակելի է այս հաստատությունը թե իր նվիրված անձնակազմով, թե աշխատանքի տեսակով: Ներկայացնել ճիշտն ու խելացին մարդկանց հասանելի, բայց միաժամանակ խորը կերպով և արվեստի լեզվով:
Եթե ցանկանում եք ցեղասպանության և հատկապես ԱՍԱԼԱ-ի մասին ավելի լավ պատկերացում կազմել, դիտեք Պերճ Զեյթունցյանի «Փարիզյան Դատավճիռ» ներկայացումը»: