▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե դժգոհ ես, նախ փոխիր քեզ

 

5-րդ դարում Մովսես Խորենացին գրեց իր ողբը և այն,՛ կարծեք, դարձավ հայ ժողովրդի բոլոր ժամանակների համար շարադրված ողբասացությունը։ 1600 տարի հետո կարդում ես այն և մտածում, արդյոք մեր օրերի համար չեն գրված այդ տողերը, արդյոք որքանով է փոխվել հայ մարդը ներկայացված ողբի ժամանակներից և համոզվում, այնքան ժամանակ, քանի դեռ չենք փոխվել մենք, ոչինչ չի փոխվի, նույնիսկ եթե նախարարների կամ էլ նախագահներ փոխենք։ Անիմաստ է։ Հարկավար է մարդուն փոխել, իր մտածելակերպով, իր համոզումով, իր աշխարհընկալմամբ և ամենակարևորը ազգային գիտակցությամբ։ Ահա այդ ժամանակ է, որ կվերադառնա անարդարությունից փակված Մհերը և ամեն բան կլինի այնպիսին, որի մասին երազում են բոլորըղ, թե վերինները և թե վարինները…։
Կարդացեք և տեսեք ինչպիսին էր երեկը, մտածենք ազգովի, որ վաղը լինի ավելի լավը՝ ոչ խոսքով և ինքնախաբեությամբ, այլ գործով և իրականությանը համապատասխանող։ 
• Ուսուցիչները տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված,փողով ընտրված և ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը։
Կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր։ 
Վիճակավորները հպարտ, դատարկապորտ, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող։ 
Աշակերտները սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են։
Աշխարհականները ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասակար, ժառանգությունից փախչող։
Զինվորականները անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, ելուզակ, ավազակներին համաբարո։
Իշխանները ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, երկիր ավերող, աղտեղասեր, ստրուկներին համախոհ։
Դատավորները տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անկայուն, ընդդիմացող։
Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած։
Ավազակներ են գալիս անհատնում և շատ կողմերից, տները թալանվում են, ստացվածքները հափշտակվում, գլխավոր մարդիկ կապվում են, հայտնի անձեր բանտարկվում են, դեպի օտարություն են աքսորվում ազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռամիկները, առնվում են քաղաքներ, քանդվում են ամրոցներ, ավերվում են ավաններ, հրդեհվում են շինություններ, անվերջ սովեր և հիվանդություններ և բազմատեսակ համաճարակներ։
Աստվածապաշտությունը մոռացված է, և կա դժոխքի ակնկալություն,,։
ԵԿԵՔ ՄԻԱՍԻՆ ՄԵԶԱՆԻՑ ՎԱՆԵՆՔ ԴԺՈԽԱՅԻՆԸ, ՈՐԻ ՄԵՋ ԱՊՐԵԼԸ ԻՆՔՆԱԿՈՐԾԱՆՈՒՄ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ։ ԴԱ ՀԱՅԻՆ ՎԱՅԵԼ ՉԷ...

5-րդ դարում Մովսես Խորենացին գրեց իր ողբը և այն,՛ կարծեք, դարձավ հայ ժողովրդի բոլոր ժամանակների համար շարադրված ողբասացությունը։ 1600 տարի հետո կարդում ես այն և մտածում, արդյոք մեր օրերի համար չեն գրված այդ տողերը, արդյոք որքանով է փոխվել հայ մարդը ներկայացված ողբի ժամանակներից և համոզվում, այնքան ժամանակ, քանի դեռ չենք փոխվել մենք, ոչինչ չի փոխվի, նույնիսկ եթե նախարարների կամ էլ նախագահներ փոխենք։ Անիմաստ է։ Հարկավար է մարդուն փոխել, իր մտածելակերպով, իր համոզումով, իր աշխարհընկալմամբ և ամենակարևորը ազգային գիտակցությամբ։ Ահա այդ ժամանակ է, որ կվերադառնա անարդարությունից փակված Մհերը և ամեն բան կլինի այնպիսին, որի մասին երազում են բոլորըղ, թե վերինները և թե վարինները…։

Կարդացեք և տեսեք ինչպիսին էր երեկը, մտածենք ազգովի, որ վաղը լինի ավելի լավը՝ ոչ խոսքով և ինքնախաբեությամբ, այլ գործով և իրականությանը համապատասխանող։

 • Ուսուցիչները տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված,փողով ընտրված և ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը։Կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր։ Վիճակավորները հպարտ, դատարկապորտ, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող։ Աշակերտները սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են։Աշխարհականները ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասակար, ժառանգությունից փախչող։Զինվորականները անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, ելուզակ, ավազակներին համաբարո։Իշխանները ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, երկիր ավերող, աղտեղասեր, ստրուկներին համախոհ։Դատավորները տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անկայուն, ընդդիմացող։
Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած։Ավազակներ են գալիս անհատնում և շատ կողմերից, տները թալանվում են, ստացվածքները հափշտակվում, գլխավոր մարդիկ կապվում են, հայտնի անձեր բանտարկվում են, դեպի օտարություն են աքսորվում ազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռամիկները, առնվում են քաղաքներ, քանդվում են ամրոցներ, ավերվում են ավաններ, հրդեհվում են շինություններ, անվերջ սովեր և հիվանդություններ և բազմատեսակ համաճարակներ։Աստվածապաշտությունը մոռացված է, և կա դժոխքի ակնկալություն,,։
ԵԿԵՔ ՄԻԱՍԻՆ ՄԵԶԱՆԻՑ ՎԱՆԵՆՔ ԴԺՈԽԱՅԻՆԸ, ՈՐԻ ՄԵՋ ԱՊՐԵԼԸ ԻՆՔՆԱԿՈՐԾԱՆՈՒՄ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ։ ԴԱ ՀԱՅԻՆ ՎԱՅԵԼ ՉԷ...

Կոմիտաս Վարդապետ Հովնանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին