▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ես չունեմ աշխատասենյակ ու ինձ հյուր է գալիս օրինակ ՄԱԿ-ից ինչ-որ անձ, ես որտե՞ղ ընդունեմ այդ մարդկանց. Աննա Հակոբյան

Ինչպես արդեն հայտնել ենք, Հանրայինի եթերում քիչ առաջ Պետրոս Ղազարյանի հյուրը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էր: Զրույցը վերջին օրերին արդիական դարձած ու բավական աղմուկ բարձրացրած թեմաների շուրջ էր:
Աննա Հակոբյանը պարզաբանեց աղմուկն այն մասին, թե ինքը պետության հաշվին այցեր է կատարում, ամուսնու հետ շրջագայում:
Պետրոս Ղազարյանը հարց ուղղեց նաեւ պետական գույքը եւ միջոցները անձնական օգուտների համար օգտագործելու աղմուկի մասին:
Հարցին ի պատասխան, Աննա Հակոբյանն ասաց, որ Բաղրամյան 26-ում ինքը աշխատասենյակ էր ժառանգել նախկին առաջին տիկնոջից:
«Նույնիսկ իմ ամուսինը տեղափոխվեց, աշխատեց այլ շենքում ու ինձ իր հետ չտարավ, ինչն ինձ համար դժվար էր: Հիմա, ասում են՝ պետական գույք է գրավվել, ենթադրենք, երբ ես չունեմ աշխատասենյակ ու ինձ հյուր է գալիս օրինակ ՄԱԿ-ից ինչ-որ անձ, ես ու՞ր եմ տանում այդ մարդկանց, որտե՞ղ եմ հյուրընկալում, բուդկա եմ վարձում, կամ ինչ անում: 90-91 թվականներից Լեւոն Տեր-Պետրոսյանի տիկինը ունեցել է աշխատասենյակ Բաղրամյան 26-ում, ես չգիտեմ՝ հիմա ես ի՞նչ պետք է բացատրեմ»:
Անդրադարձ եղավ նաեւ մամուլի որակին, հրապարակումների թեմաներին, ինչի մասին Աննա Հակոբյանն ասաց, որ լրագրության, մամուլի թեմայով կխոսեր, բայց կխնայի ժամանակը:
«Դա առանձին զրույցի թեմա է: Իսկապես մամուլը քաղաքական ուժերն են ֆինանսավորում եւ աշխարհում է այդպես, բայց ամեն ինչ կարելի է անել բարձր մակարդակով: Նույնիսկ այն ամենը, ինչի մասին մենք խոսեցինք, կարելի էր անել բարձր մակարդակով: Խնդիրը դա չէ, խնդիրն այն է, որ առաջին հերթին որպես լրագրող իմ ինքնասիրությունն է վիրավորվում, իսկ հետո որպես վարչապետի տիկին կարող եմ ասել՝ մամուլը պետք է այդպես չանի:
Ես ուզում էի հիմնադրամի միջոցներով արտասահմանյան վերապատրաստման դասընթացներ կազմակերպել բոլոր լրագրողների համար, սակայն դա չեմ արել մինչ օրս, որովհետեւ կարող էր կարծիք ձեւավորվել, թե ես հովանավորում եմ ինձ հարազատ ոլորտը, իմ ոլորտը: Ես ուզում եմ ուղղակի նշել նաեւ մեկ բան, անպայման պետք է իմանալ օտար լեզուներ, որովհետեւ եթե օրինակ ես գտնեմ տարբերակներ The New YorK Times-ում վերապատրաստում անցկացնելու համար, լիարժեք անգլերենի տիրապետող գոնե 5 լրագրող գտնել է պետք»,-ասաց Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ Ֆեյք-լրատվություն, իրական լրատվություն, իշխանություն-լրատվություն եւ հասարակություն-լրատվություն օղակը բավական խճճված է եւ ինքը հուսով է, որ մի օր ուղղակի կգտնվի այն ոսկե միջինը, որը կարող է լինել:

Աղբյուր՝ armtimes.com

Կարդացեք նաև՝Ում հաշվին են արտասահմանյան այցերը եւ ինչու է միշտ ուղեկցում թիկնապահը. Աննա Հակոբյանը՝ աղմկոտ թեմայի մասին 

 Ունենք 7 հայկական լրատվամիջոցի լրագրող Բրյուսելում, և երկու նյութ՝ հորինված Երևանում․ Աննա Հակոբյան

Արա էս ի՞նչ էր, սրանք ընտանիքով կերան երկրի բյուջեն... Փաշինյանը տարածել է կնոջ հոդվածը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին