«Եթե ՀԱՊԿ-ն ինչ-ինչ պատճառներով չգտնի, որ սա ՀԱՊԿ սահմանային խնդիր է, ուրեմն՝ մենք ուժի միջոցով մեր հարցերը պետք է լուծենք»,- այս մասին այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Դիտարկմանը, թե թշնամին գողանում է սահմանամերձ բնակիչների անասունները, և մտավախություն կա բնակիչների կողմից, որ հակառակորդը մի օր էլ իրենց երեխաներին կգողանա, Աղազարյանը պատասխանեց․ «Ես չեմ կարծում, որ անհանգստությունները տեղին են․ հա՛, կարող ա պատահի՝ անասունները մոտենան սահմանային կետերի, և ադրբեջանական զինվորներն անշնորհքավարի թույլ տան ինչ-որ քայլեր կատարել, չեմ բացառում, որ մեր կողմից էլ նման բաներ տեղի ունենան, բայց, դե, հիմա էդ էն երևույթները չեն, որ դրանով պատերազմ սկսենք»։


