Աշխարհը ապրում է տնտեսական,քաղաքական, մարդկային, ճգնաժամ, ինչպես նաև թևածում է մեծ պատերազմի ոգին: Այս ճգնաժամից անմասն չի մնում նաև Հայաստանը.այսպես թե այնպես մենք կրում ենք աշխխարհում կատարվող իրադարձությունների օբեկտիվ և սուբեկտիվ ազդեցությունը: Տնտեսագիտական առումով,թող տնտեսագետները կարծիք հայտնեն,իսկ մարդկային առումով ինձ թույլ կտամ արտահայտվել: Ինչպես նշեցի,կա նաև մարդկային ճգնաժամ,մարդկային հարաբերությունների ճգնաժամ: Պատկերացնենք,որ երկիրը մի մեծ տուն է: Եթե տանը կա լարվածություն,ֆինանսական պրոբլեմներ,պարտքեր,ցուրտ,թշնամի հարևանից եկող վտանգ: Բոլոր հարցերը լուծվող են,երբ ընտանիքի անդամները իրար հասկանում են,կարողանում են իրար հետ խոսել և վերացնել լարվածությունը,լինել միասնական:Իրար հասկանալու,միասնաբար լինելու պարագայում,մնացյալ խնդիրների լուծումը ավելի հեշտ է.տեխնիկայի հարց է: Չեմ ուզում անդրադառնալ այդ ամենին չհասնելուց ինչ է տեղի ունենում տանը: Դրական տրամադրվենք իրար հանդեպ,իրար չթշնամանանք,լինենք իրար հասկացող,հանդուրժող և սիրող: Եթե հայը հային սիրի հարգի,հասկանա,մյուս խնդիրները Հայաստանը կլքեն ավելի արագ,քան՝եկել են:
Եթե հայը հային սիրի` խնդիրները Հայաստանը կլքեն ավելի արագ, քան՝եկել են
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet