▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե հայկական կողմն առաջինը քայլեր աներ, ապա այսօր բարձունքը կլիներ մեր վերահսկողության տակ. «Ռազմինֆո»

«Ռազմինֆո»-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերը տարածել էր Գեղարքունիքի մարզի արևելյան սահմանագծի հատվածից ևս մեկ տեսանյութ: Տեսանյութի տեղորոշումից պարզ է դառնում, որ այն արվել է Կութ գյուղից շուրջ 6կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթին: Կոորդինատները՝ 40.18924486527808, 45.96873917393403:

/filemanager/uploads/gyux_2.jpg

Այս հատվածում Գեղարքունիքի մարզի և Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի շրջանի սահմանագիծը անցնում է բարձունքների գագաթներով, ադրբեջանական կողմը զբաղեցրել է հենց գագաթային մասը՝ առաջինը ապահովելով իր ներկայությունը այս հատվածում: Եթե հայկական կողմն առաջինը քայլեր աներ բարձունքը զբաղեցնելու համար, ապա այսօր այն կլիներ մեր և ոչ թե ադրբեջանցիների վերահսկողության տակ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին