▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե հիմա էս 20 հոգուն չլսեք, վաղը հազարավոր մարդիկ են ստեղ հավաքվելու. ակտիվիստը՝ Փաշինյանին

Երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջում էր Հանրապետության հրապարակի այգում՝ նրան մոտեցան ԿԲ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները։

«Եթե հիմա էս 20 հոգուն չլսեք, վաղը հազարավոր մարդիկ են ստեղ հավաքվելու, դուք դա լավ գիտեք Ձեր հետ էլ սկզբում այդքան մարդ է եղել»,-դիմելով Փաշինյանին՝ ասաց ակտիվիստը։

Ի պատասխան Փաշինյանը նրանց ասաց, որ չի կարելի արտակարգ դրության պայմաններում ակցիա անել, այն էլ առանց դիմակի։ 

«Իսկ արտակարգ դրության ռեժիմում իրավունք ունե՞ն բանկերը զանգեն փող ուզեն մարդկանցից»,-հարցրեց ակտիվիստը վարչապետից, ինչին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց,- «էս ընթացքում բանկերը 500 000 մարդու վարկային արձակուրդ է տվել, բանկերը բոլորին էլ ըմբռնումով են մոտեցել»։

Սակայն ակտիվիստներն ասացին, որ դա չի համապատասխանում իրականությանը և Փաշինյանը նրանցից պահանջեց կոնկրետ օրինակներով նամակները փոխանցել իր օգնականին։ 

«Ես անձամբ կուսումնասիրեմ այդ օրինակները, միայն մի պայմանով, խնդրում եմ իրարից հեռու կանգնեք և դիմակներ կրեք»,-ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ԿԲ-ի դիմաց այսօր երրորդ օրն էր արդեն՝ բողոքի ակցիա էին անում մի խումբ քաղաքացիներ՝ բողոքելով բանկային համակարգի, վարկային կազմակերպությունների դեմ՝ մասնավորապես խնդրահարույց համարել նրանց կողմից տրամադրված վարկերի տարեկան տոկոսադրույքները։

Տեսանյութը՝ Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին