Քարոզարշավի երկրորդ օրը Արագածոտնի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ներկաներից մեկը հարց ուղղեց. «Երեկ Նիկոլը ղժղժում էր, թե զինվորներից գողացված գումարը դուք կրվել եք Մոնտե Կարլոներում: Եթե այդպես է, ինչու քննություն չի իրականացվել և դուք չեք դատվել»:
«Գիտեք, երկար տարիներ իրենք այդ կեղծ լուրը տարածում էին: Ես այն ժամանակ անհրաժեշտ չէի գտնում նրանց պատասխանելու, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես նախագահ էի, մեր անվտանգության ծառայություններն ինձ էին ենթարկվում և պիտի ասեին՝ այդ ամբողջ ինֆորմացիան պահում են և այլն, և այլն: Նորից եմ ասում՝ ինքը ղալաթ է անում: Տեսել եք դուք, թե ինքն ինչպես է ասում՝ էլի եթե-ով է ասում: Ես էլ հիմա իրեն ասում եմ՝ եթե ինքը արածեր, կարող ա՞ ավելի խելոք մտքեր ասեր»:
Դիտեք նաև՝