▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ինքնաթիռում նրան մի գդալ շաքար տային, ոչինչ չէր պատահի. Մարգարիտա Սիմոնյանը՝ Նավալնիի մասին

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Նավալնիի հետ կապված դեպքին, գրել է.

«Չեք հավատա, բայց դեռ երեկ ես տանն ասացի, որ Նավալնիի մոտ հիպոգլիկեմիա է: Դա այն է, երբ արյան մեջ կտրուկ նվազում է շաքարի մակարդակը: Ինձ մոտ ևս այդպես է լինում, երբ երկար ժամանակ քաղցած եմ մնում: Օգնում է միայն գլյուկոզայի ընդունումը: Եթե ինքնաթիռում նրան մի գդալ շաքար տային, ոչինչ չէր պատահի: Բժիշկները վաղուց ինձ բացատրել են այդ խնդիրը... Մորաքույրս այդպես մահացավ՝ հիպոգլիկեմիայից դուրս չեկավ:

Բոլորին առողջություն»:

Տեղեկացնենք, որ Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին այսօր հայտնել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հիմնական ախտորոշումը հետևյալն է՝ նյութափոխանակության խանգարում, որը հանգեցրել է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկման: Գլխավոր բժշկի տեղակալ Անատոլիյ Կալինիչենկոն էլ լրագրողներին ասել է, որ Նավալնիի օրգանիզմում հետազոտությունը թույնի հետքեր չի հայտնաբերել:

Հավելենք, որ Նավալնիի կինը՝ Յուլյան, հայտնել էր, որ տրանսպորտային ոստիկանությունը հայտնաբերել է այն նյութը, որով թունավորել են իր ամուսնուն։ «Նավալնիի օրգանիզմում թույն է հայտնաբերվել՝ մահացու վտանգավոր ոչ միայն նրա համար, այլև՝ շրջապատի մարդկանց»,- հավելել էր «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» տնօրեն Իվան Ժդանովը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին