▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե կողմերը որոշեն և Արցախը վերադառնա բանակցային սեղան, մենք կհարգենք այդ որոշումը. Լավրով

Լեռնային Ղարաբաղի` բանակցային գործընթացին մասնակցելու որոշումը պետք է կայացնեն Երևանը և Բաքուն: Այդ մասին ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

 

 

 

 

 

 

 

«Ռուսաստանի դիրքորոշումը մնացել է անփոփոխ: Մենք միշտ եղել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով խնդրի լուծման կողմնակից: Մենք համոզված ենք, որ դա օպտիմալ ձեւաչափն է եւ որպես համանախագահող մենք հետաքրքրված ենք ու շահագրգռված ստեղծել պայմաններ, որոնք հնարավորություն կտան Երեւանին ու Բաքվին գալ համաձայնության»,- ասել է նա: 

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որը Ստեփանակերտը պետք է վերադառնա բանակցային սեղան, Լավրովն ընդգծել է.  «Եթե կողմերը որևէ փուլում պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղը դարձյալ պետք է ներկայացվի բանակցություններում, դա կլինի նրանց որոշումը, և մենք կհարգենք այդ որոշումը»:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս անդրադարձել նաև ԼՂ հակամարտության կարգավորմանը` նշելով.

«Ռոբերտ Քոչարյանը, որը ԼՂՀ ընտրված նախագահ էր, Սերժ Սարգսյանը, որը մասնակցել էր արցախյան պատերազմի կազմակերպչական հարցերին, կարող էին բանակցություններին  ներկայացնել նաև Արցախի կողմը։ Նույն բանը ես չեմ կարող անել. ես ինքս ինձ չեմ կարող վերագրել Արցախի անունից բանակցելու ոչ քաղաքական, ոչ բարոյական իրավունք»:

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Ստեփանակերտում հայտարարել էր, որ Արցախը պետք է վերադառնա Ադրբեջանի հետ բանակցային սեղան, քանի որ Հայաստանը չի կարող բանակցել ԼՂ իշխանությունների փոխարեն։

Կարդացեք նաև`Որևէ գործարքի մեջ չեմ մտնելու, որևէ կողմնակի բիզնես չեմ ունենալու. Նիկոլ Փաշինյան

Կարդացեք նաև`  Ստեփանակերտը պետք է նորից դառնա բանակցություների մասնակից. Նիկոլ Փաշինյանը՝ Բակո Սահակյանին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին