«Ծաղրանքի իմաստ և նպատակ չի եղել, ուղղակի իմ ցավն այն է, որ մեր իրականության մեջ ու աշխարհում տենդենց կա, որ որքան անգրագետ, անհեթեթ ու պրիմիտիվ է մարդ լինում Տիկտոկի հարթակում, այնքան ավելի շատ հետևորդներ է ունենում: Ես ցավում եմ, որ կրթությունը մեր երկրում այն որակի է, որ երիտասարդներից շատերը կրթված լինելու շատ լուրջ խնդիր ունեն: Տարիներ շարունակ որքան ավելի երիտասարդների հետ եմ շփվում, ովքեր համացանցի միջոցով այս կամ այն կերպ հայտնի են դարձել, հասկանում եմ, որ մեր երկրում լուրջ խնդիր ունենք կրթության հետ: Երկու ծայրահեղություն կա, հանդիպում եմ երիտասարդների, ովքեր լուրջ կրթություն են ստանում, ովքեր հաճախ չեն էլ երևում, մյուս ծայրահեղությունն էլ մարդիկ են, ովքեր ոչինչ չգիտեն և հպարտանում են դրանով, ցավը սա է»:
Այս մասին Սուրեն Շահվերդյանն ասել է Starnews-ի հետ զրույցում՝ անդրադառնալով բլոգեր Մագա Հարությունյանի մտքերին, որոնց համաձայն՝ Սուրենը «Քաղցած սպասում են» հաղորդման ժամանակ իրեն միտումնավոր ծաղրել է, սակայն ինքը դաստիարակությունից ելնելով՝ չի պատասխանել նրան:
Տվյալ թողարկումը բավական աղմկահարույց էր ստացվել, քանի որ Մագան չէր կարողացել նախ պատասխանել, թե ինչ կլինի 7×6, ապա կատակելով ասել էր. «Աղյուսակն ի՞նչ է»:
Նույն թողարկման ընթացքում Մագան չէր տարբերել Թումանյանին Չարենցից, ինչպես նաև ցույց էր տվել, որ չի տիրապետում ռուսերենին:
Մագան Starnews-ի հետ զրույցում նշել է, որ ինքը, բնականաբար, գիտեր այդ ամենը, դեռ մի բան էլ ինքն էր ծաղրում Սուրենին.
Ըստ Սուրեն Շահվերդյանի՝ Մագան ոչ թե ծաղրում էր, այլ վստահաբար չգիտեր, թե ինչ պետք է պատասխանի.
«Եթե Մագան հաշվել իմանար, կհասկանար, որ ես երկու տարի հետո իր պապիկի տարիքին չեմ կարող լինել, սա ևս մեկ անգամ ապացուցում է նրա մաթեմատիկական ունակությունների «թռիչքը»: Եվս մեկ ապացույց, որ նա պրիմիտիվ հաշվել չգիտի: Հաղորդման ընթացքում պարզ երևացին նրա գիտելիքները: Նրա գործունեությունը վտանգավոր է երիտասարդների համար, քանի որ նա շատ դեռահասների համար օրինակ է: Շատ բլոգերներ, լինելով անհեթեթ և տգետ, վտանգ են ներկայացնում, քանի որ լուրջ քանակի հետևորդներ ունեն: Ի դեպ, հաղորդման մեջ Մագան ասում է, որ Աստված չանի իր հետևորդները պակասեն, ինձ համար ցանկալի է, որ այդպես լինի, քանի որ երիտասարդների խորհուրդ կտամ հետևել լուրջ մարդկանց, գրագետ մարդկանց, ովքեր կարող են օգուտ տալ հասարակությանը: Մագան վատ օրինակ է ծառայում: Մեր ցավը և դժբախտությունը գալիս են տգիտությունից, տգետների մի մեծ խումբ հայտնվել է մեր իշխանության մեջ, որոշում կայացնողների մեջ շատ են նրանք, մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ չեն: Ինչ վերաբերում է Մագային, նա պրիմիտիվ գիտելիքներ չունի, դա ակնհայտ է, մի բան էլ հպարտանում է դրանով»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում