▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե մի շենքում 2 հարևան կռվում են, շենքի մյուս բնակիչները չպետք է միջամտեն». թուրք լրագրողը` Պետրոս Ղազարյանին

Հայաստանն ու Թուրքիան պետք է խոսեն խաղաղության մասին, դեկտեմբերի 7-ի երեկոյան Պետրոս Ղազարյանին հյուրընկալելիս հավաստիացրեց թուրքական TGRT լրատվական ծառայության միջազգային լուրերի բաժնի ղեկավար Էմրե Դիները: «Եթե մի շենքում 2 հարևան կռվում են, շենքի մյուս բնակիչները չպետք է միջամտեն»,- հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսելիս նշեց զրուցակիցը: Նա հորդորեց, որ Հայաստանը չդիմի Ֆրանսիային, զենք չընդունի նրանից, որովհետև ինքն անկախ պետություն է, պետք չէ խառնել ուրիշներին: «Եթե Ադրբեջանն ու Թուրքիան միասին են, դա նորմալ է, որովհետև դուք երկուսի հետ էլ խնդիր ունեք: Պետությունների մեջ հարաբերություններում չպետք է ասվեն` այ դու անցյալում այս ես արել, այ նա այսպես ասաց... Եթե այսպես առաջնորդվենք, ոչ մի տեղ չենք հասնի: Ես շատ եմ սիրում այս խոսքը` խաղաղությունը քաջերն են ստեղծում»,- ասաց թուրք զրուցակիցը:

«Թուրքիան ցանկանում է զրո խնդիր ունենալ հարևանների հետ: Այսօր ով ինչ ուզում է ասի, առանց Թուրքիայի ոչ կլինի Միջին Արևելք, ոչ Հարավային Կովկաս, ոչ Եվրոպա»,- վստահ է Դիները:

Պետրոս Ղազարյանը հակադարձեց. «Ձեր խոսքերից տպավորություն է, թե Թուրքիան ու Ադրբեջանն առաջարկում են խաղաղ ապրել և Հայաստանն է խանգարում: Այնինչ ամեն ինչ հակառակն է` չնայած ամեն ինչին, չնայած Ցեղասպանությանը, Հայաստանն է, որ առաջարկում է խաղաղություն հաստատել, այնինչ Թուրքիան ու Ադրբեջանն են խոչընդոտում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին