▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե Մոսկվան պատրաստ լիներ ավելիին, Հայաստանում կարող էր 1 օրում իշխանափոխություն լինել»

«Խոսքի իրավունք» հաղորդաշարի եթերում վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն իր տեսակետը հայտնեց այն մասին, թե ինչու էր Ռուսաստանին ձեռնտու Նիկոլ Փաշինյանը և ինչու Ռուսաստանը չօգնեց ընդդիմությանը:

«Որովհետև եթե Նիկոլն է, ապա բոլոր խնդիրները կարելի է քարոզչական դաշտում գցել Նիկոլի վրա: Որովհետև, եթե գալիս է հականիկոլը, ակնհայտ պարզ է դառնում, որ Մոսկվայի քայլերում էլ կան խնդիրներ: Ու եթե Նիկոլը չլինի, ապա ստիպված պիտի ընդունի, որ ինքն այս տարածաշրջանում թուլացել է, այլևս հեգեմոն չէ, դրանով է պայմանավորված, որ այս տարածաշրջան մտել են Թուրքիան և այլ երկրներ: Եթե Մոսկվան պատրաստ լիներ ավելիին, հավատացեք, որ Հայաստանում կարող էր 1 օրում իշխանափոխություն լինել»,- մանրամասնեց վերլուծաբանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին