▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ուզում ենք այստեղ ապրենք, ուրեմն նրանց հարևանությամբ պետք է ապրենք․ Ղալումյանը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին

Տավուշի նախկին մարզպետ, ՔՊ-ական ցուցակով պատգամավոր ընտրված Վահե Ղալումյանը սկսել է տավուշցիներին վիրավորել այն բանից հետո, երբ իր հասցեին հնչել է քննադատություն։Նա Տավուշի սահմանամերձ գյուղերի վերաբերյալ հերթական հայտարարությունն է արել, որը հարուցել է տավուշցիների դժգոհությունը։ Նա  անդրադարձել է Տավուշի մարզից Ադրբեջանին զիջվող ենթադրյալ տարածքներին, նշել, որ այդ գյուղերը բնակեցված չեն: «Բացարձակապես մարդ չկա, քանդված, փլատակ, ամայի տարածքներ հիշեցնող գյուղեր են»,- նշել է նա։

Այս հայտարարությունից վրդովված տավուշցիները Ֆեյսբուքում քննադատություններ են հնչեցրել Ղալումյանի հասցեին, ինչին ի պատասխան, Ղալումյանը օգտատերերին անձնական նամակներով հայհոյանքներ է գրել։

/filemanager/uploads/2020/05/week-3/vahe_ghalumyan.jpg

168.am-ի հետ զրույցում Վահե Ղալումյանն ասել է, որ եթե քննադատության արժանի քայլ է արել, ապա կարող են իրեն քննադատել, բայց ինքը երբեք չի ասել, որ «անկլավները» պետք է տան Ադրբեջանին։

Պարոն Ղալումյան, Դուք պատգամավոր եք, և հասարաակության այս կամ այն հատվածը Ձեզ կարող է քննադատել, ինչո՞ւ եք այդքան ծանր տանում քննադատությունները և վիրավորում մարդկանց։

Ես չեմ հիշում, որ որևէ մեկին վիրավորած լինեմ։

Ձեր հարցազրույցում ասել եք, որ այդ «անկլավներում» մարդ չի բնակվում, դրա համար էլ պետք է տրվեն թշնամուն։ Այդ պատճառով են տավուշցիները Ձեզ քննադատել։

Դրանց տալը կամ մնալը ես չեմ որոշում, դա մեր որոշելու խնդիրը չէ։ Ես բազմիցս շեշտել եմ, նորից եմ շեշետում, ասել եմ՝ կան ՀՀ տարածքներ, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, և կան ադրբեջանական տարածքներ, որոնք գտնվում են մեր վերահսկողության տակ։ Մեր քաղաքական դիրքորոշումն այն է, որ իսկապես պետք է մտնել, խոսել, որոշել։

Որպես տավուշցի՝ խոսե՞լ եք տավուշցիների հետ, հասկացե՞լ եք, նրանք ի՞նչ դիրքորոշում ունեն այս հարցերի վերաբերյալ։ Կամ՝ առհասարակ հարցրե՞լ եք նրանց կարծիքը, նրանք ուզո՞ւմ են ադրբեջանցիների հետ կողք կողքի ապրել։

Չապրե՞նք ընդհանրապես, Դուք այդպե՞ս եք մտածում։

Պարոն Ղալումյան, հարցս հետևյալն էր՝ ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է ադրբեջանցիների հետ ապրել կողք կողքի։

Հնարավոր կամ չհնարավորը բացարձակապես քննարկման թեմա չէ այստեղ, մենք կողք կողքի հարևան պետություններ ենք, եթե մենք ուզում ենք այստեղ ապրենք, ուրեմն նրանց հարևանությամբ պետք է ապրենք։ Բարդ տրամադրվածության խնդիր ես չեմ տեսնում։ Իսկ ինչպե՞ս ենք ապրել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին